Ամենը Արևային էլեկտրակայաննաերի և ջրատաքացուցիչների մասին

Shtigen Բլոգ

Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում

Իրականացված նախագծեր

Բյուրականի «Հյուսիսային աստղ» հյուրանոցն այսուհետև էլեկտրաէներգիա կստանա արևից

Արագածոտնի մարզը համալրվեց ևս մեկ՝ այս անգամ 30,52 կՎտ հզորությամբ արևային կայանով, որը տարեկան կխնայի 2.3 մլն դրամ։ Այն տեղադրվել է ընդամենը երկու շաբաթում, կառուցված է 545 Վտ Longi Solar տիպի վահանակներով։

20 Հունիսի, 2022
ԱգրոՎոլտային տեխնոլոգիան հասավ Արարատի անասնաֆերմա

Կայանը հնարավորություն է տալիս նույն հողակտորն օգտագործել ինչպես գյուղատնտեսական նկատառումներով, այնպես էլ արևից էլեկտրաէներգիա գեներացնելու համար։ Այս պարագայում ֆոտովոլտային վահանակները տեղադրվում են գետնից որոշակի բարձրության վրա։ Հատկապես ամռան շոգ օրերին վահանակների ստվերը լավագույն պաշտպանիչ ծածկը կլինի անասնաֆերմայի կենդանիների համար։

6 Ապրիլի, 2022
Դեկորպրոֆ գործարանի արդյունավետ արևային կայանը

Այս կայանը մեկ տարվա արտադրողականության մոնիտորինգի տվյալներով արտադրում է նախատեսվածից ավել էլեկտրաէներգիա։ Բացի այդ, կայանի տեղադրումից հետո, երկու անգամ էլեկտրաէներգիայի սականգի բարձրացման հետևանքով, Դեկորպրոֆ ՍՊԸ-ի տարեկան խանյողությունը այսուհետ կկազմի  ավելի քան 𝟏𝟎,𝟓 մլն դրամ՝ ի սկզբանե հաշվարկված 𝟖,𝟗 մլն դրամի համեմատ։

11 Մարտի, 2022
Մանկավարժական համալսարանի քոլեջի ֆոտովոլտային տեղադրումը

Արևային կայանը, ըստ նախնական հաշվարկների, պետք է արտադրեր 𝟏𝟑𝟕 հազար կՎտժ էլեկտրաէներգիա տարեկան, ինչը համարժեք էր տարեկան մոտ 𝟔,𝟓 միլիոն ՀՀ դրամին։ Էլեկտրաէներգիայի վերջին՝ փետրվարյան թանկացումներից հետո նույն քանակի էլեկտրաէներգիան կարժենա արդեն մոտ 𝟕,𝟑 մլն ՀՀ դրամ։

10 Մարտի, 2022

Նորություններ

Ուսուցիչն ու աշակերտը՝ պետության հիմքում. շնորհավո՜ր Գիտելիքի օրը

Այսօր կարևոր օր է յուրաքանչյուրիս համար, քանի որ մեր երեխաներին՝ Հայաստանի Հանրապետության ապագան կերտող մեր կրտսեր քաղաքացիներին ճանապարհում ենք դպրոց։ Մի վայր, որտեղ նրանք պետք է անցկացնեն իրենց կյանքի վճռորոշ տարիները։  Եվ որպեսզի այդ ճանապարհի մեկնարկը տպավորիչ լինի, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ը  Երևանի 𝐍:𝟏𝟒𝟎, 𝐍:𝟖𝟎 և 𝐍:𝟏𝟐𝟏  դպրոցների առաջին դասարանցիների համար  խորհրդանշական նվերներ էր պատրաստել՝ պայուսակներ, արևապաշտպան գլխարկներ և դասասենյակների համար նախատեսված ժամացույցներ։ (Պայուսակները կարել են առողջական խնդիրներով երեխաների մայրիկները, որոնք աշխատում են Eco bag_withme ընկերությունում)։ 

1 Սեպտեմբերի, 2022
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցն այսուհետև անվճար տաք ջուր կունենա

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների դեպքում այլևս չի զրկվի տաք ջրից։ Հիվանդանոցի տանիքին 300լ․ տարողությամբ 8 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել:  «Երբ գազամատակարարումը դադարում էր, հիվանդանոցն անցում էր կատարում էլեկտրաէներգիայի սպառման, ինչի հետևանքով հոսանքի լարերն այնպես էին ծանրաբեռնվում, որ վառվում էին։ Կլինիկայի գեներատորը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, երկու անգամ փչացավ։ Ստիպված էինք բոլոր պլանային […]

3 Օգոստոսի, 2022
Արցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա

Shtigen Group-ի տրամադրած 12 արևային ջրատաքացուցիչների տեղադրումն Արցախում ավարտվեց։ Ծրագիրը կյանքի կոչվեց «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է նորագույն էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group ընկերությունների խումբը։ «Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։

28 Հունիսի, 2022
Shtigen ակադեմիան այսուհետև կգործի նաև Ագրարային համալսարանում

Shtigen Group-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև հուշագրի կնքումից ընդամենը մեկ ամիս անց կողմերն արդեն ունեն համագործակցության առաջին արդյունքը։ Դեռևս 2018 թ․-ին ստեղծված Shtigen Academy կրթական նախագիծն այսուհետև գործելու է նաև Ագրարային համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար։

24 Հունիսի, 2022
Բյուրականի «Հյուսիսային աստղ» հյուրանոցն այսուհետև էլեկտրաէներգիա կստանա արևից

Արագածոտնի մարզը համալրվեց ևս մեկ՝ այս անգամ 30,52 կՎտ հզորությամբ արևային կայանով, որը տարեկան կխնայի 2.3 մլն դրամ։ Այն տեղադրվել է ընդամենը երկու շաբաթում, կառուցված է 545 Վտ Longi Solar տիպի վահանակներով։

20 Հունիսի, 2022
Խրամորթ գյուղի դպրոցի «փրկարար» ջրատաքացուցիչը

Արցախյան առաջին պատերազմում զոհված Խրամորթի ջոկատի հրամանանատար Գառնիկ Ավանեսյանի անունը կրող դպրոցի տնօրենն ասում է, որ ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո կրթարանի կյանքն ու կենցաղը միանգամից փոխվեց։

7 Հունիսի, 2022